1.1. Ընկերություն կամ Փաթրեսթ՝ «Փաթրեսթ» ՍՊԸ։
1.2. Թվային հարթակ՝
www.pathrest.am կայքը, դրա ենթադոմեյնները, ծրագրային ինտերֆեյսները և օգտվողների համար նախատեսված գործառույթները, որոնք նախատեսված են ծառայությունների որոնման, հրապարակման, համեմատման, հարցման, ամրագրման և/կամ ձեռքբերման համար։
1.3. Օգտվող՝ Թվային հարթակ այցելող կամ դրա գործառույթներից օգտվող ցանկացած անձ՝ անկախ գրանցման կամ Պատվեր ձևակերպելու փաստից։
1.4. Հաճախորդ՝ անձ, որը ձևակերպում է Ամրագրում կամ Պատվեր իր կամ այլ անձանց շահերից ելնելով։
1.5. Մասնակից՝ Ծրագրին միացած, Կայքում գրանցված և Անձնական գրասենյակ ունեցող Հաճախորդ։
1.6. Հրավիրված հաճախորդ՝ անձ, որի գրանցման ժամանակ կամ ուղղորդումը հաշվառելու նպատակով Ծրագրի կամ կոնկրետ ակցիայի պայմաններով նախատեսված այլ գործողության ընթացքում պատշաճ կերպով օգտագործվել է Մասնակցի վավեր ID-ն, կոդը կամ ուղղորդման հղումը։
1.7. Բոնուս՝ Ընկերության հաշվառման պայմանական միավոր, որը կարող է Ծրագրի պայմաններով օգտագործվել որպես զեղչ կամ այլ խրախուսում և դրամական միջոց չէ։
1.8. Բոնուսային հաշիվ՝ Անձնական գրասենյակում և/կամ Ընկերության համակարգում Մասնակցի Բոնուսների հաշվառումը։
1.9. Ծառայություն, Առաջարկ, Ամրագրում և Պատվեր՝ Հաճախորդների համար հրապարակային օֆերտայում և համապատասխան կատեգորիայի կանոններում սահմանված իմաստով։
1.10. Մատակարար / Գործընկեր՝ կոնկրետ Ծառայության տրամադրմանը, վաճառքին, ամրագրմանը կամ կատարմանը մասնակցող երրորդ անձ։
1.11. Պաշտոնական կապի միջոցներ՝ Կայքում և Պայմանագրում նշված Փաթրեսթի կոնտակտները և էլեկտրոնային կապի ուղիները։